cf. Մութն.

• , ռ, ի հլ. կամ ՄՈՒԹՆ, ն հլ. (մթան. ի մթան) «մութ, խաւար» Եւս. պտմ. Կոչ. «մթութիւն» ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. որից մթագին Կիւրղ. ծն. մթագոյն Եփր. ծն. Ոսկ. մտԱ. մթազգած Ոսկ. մ. գ. 4. մթանալ Գ. թագ. ժը. 45. Եզն. մթապատ Վեցօր. մթա-ցուցանել Ամովս. է. 8. Սիր. իե. 24, Եւս. պտմ. Եզն. Կիւրղ. ծն. և թգ. մթին ՍԳր. Սե-բեր. Բուզ. մթնանալ Եւագր. Ոսկ. յհ. ա. 42. խորամթին Մագ. խաւարամութ Թէոդ. խչ. մթինակ Շիր. -ար մասնիկով՝ մթար «սևա-զած, մութ գոյնով» Սեբեր. 116 «աչքի ճիպռ» Եզն. էջ 6. մթարութիւն «մթութիւն. խաւար» Պիտ. «լուսնի վրայ սև նիշ, բալ» Վեցօր. 115. «իմաստի մթութիւն» Կիւրղ. ծն. մթարագոյն «մթագոյն» Ոսկ. պօղ. Ա. 782. նխալ գրչութեամբ էլ մթեր Աթան. 1899, էջ 240 (երկիցս). Ճառընտ. Յճխ. Մանդ. (Բաբ-գէն վրդ. ՀԱ 1907, 312 ընդհակառակը մթար ուղղում է մթեր, իբր «աղտ մթերեալ», որ շատ սխալ է և միայն «ճիպռ» իմաստը ի նեատի առած է։ Վարդանեան ՀԱ 1928, 533-5 նոյն մթարը (Եզն.) ուղղում է մռաղ-քըն, ինչպէս ունի Զմիւռնիոյ տպագիրը)։ Նոր բառեր են մթնշաղ, մթնոլորտ, մթնոլորտա-յին ևն։

• ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ (որ սակայն համապատասխանում է մէգ բառին)։ Klaproth, Asia pol. 100 անգլ. muddy «ցեխոտ», Mémoires 1, 432 սանս. ta ma, հսլ. temno, լտ. tenebrae «խաւար» սանս. mudira «ամպ»։ ՆՀԲ (մթարու-թիւն բառի տակ) պրս. tārī «խաւար»։ Justi, Zendsp. 234 զնդ. mūϑra «ան-մարրութիւն», սանս. mūtra «մէց»։ Կոս-տանեանց, Հայ հեթ. կր. սանս. mu «լաղթել, կապել» արմատի muta «յաղ-թեալ, շղթայեալ» դերբայից։ Canini, Et. é́tym. 10 սանս. tāma, իսլ. dimmr «մութ»։ Տէրվ. Նախալ. 83 սանս. tam «թմրիլ», tamra «մութ», զնդ. temanh «մութ», պրս. [arabic word] tum «մութ, մթարք», լիթ. tamsá «մութ» ևն ձևերի հետ՝ իբր շրջեալ *թում ձևից։ Հիւնք. հանում է մուտք «արևմուտք» բառից։ Bugge KZ 32, 20 կցում է հիռլ. mothar «մութ» բառին։ Նոյնը կրկնում են Strachan BВ 20 (1894), 22 և Scheftelowitz BВ 29 (1905), 23։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 արաբ. [arabic word] mavt «մահ» բառի հետ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mud «մթնել», mut «մութ», mi «շուաք». Թիրեաքեան, Արիահայ բռ. 275 մուղտ հոմանիշից։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ umōtā «մութ»։

• Pokorny 2, 250 ընդունելով Bugge-ի մեկնութիւնը, մութ դնում է հնխ. meū-«խոնաւ, կեղտոտ» արմատի աճած meut-ձևից. մերժում է յն. μύειν «փակ-ուիլ», μυστήρων «գաղտնիք», լտ. mutu-«համր» բառերի համեմատութիւնը։

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մրղ. Մկ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեռ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. մութ, Տփ. մութ, մութը, Ոզմ. մօւթ. Ասլ. միւթ, միւ*, Ալշ. Մշ. մուտ, Սվեդ. մէօթ, Զթ. մունթ, Շմ. մը՛թնը, Ագլ. մօթ. այս բո-լորը ծագում են մութ բառից. իսկ Գոր. Ղրբ. մթէն, Ագլ. մթայն՝ ծագում են մթին բառից և նշանակում են թէ՛ «մութ» և թէ՛ «մթին» (գոյական և ածական).-Ագլ. մթան «երե-կոյ»։ Նոր բառեր են մթնագիշեր, մթնադէմ, մթնաժեռ, մթնախաղ, մթնակալել, մթնակեր, մթնակոխ, մթնաւուն, մթնդալ, մութկեկ, մթնշող, մթնել, մթնթաթախ, մթնտուն ևն։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ազատտատոհմութիւն (ութեան)

Ազնուատոհմութիւն (ութեան)

Անզգամութիւն (ութեան)

Անժամութիւն (ութեան)

Անխնամութիւն (ութեան)

Անխոհեմութիւն (ութեան)

Անկազմութիւն (ութեան)

Անկամութիւն (ութեան)

Անհամութիւն (ութեան)

Անհաւատարմութիւն (ութեան)

Անհողմութիւն (ութեան)

Բազմամութիւն (ութեան)

Բազմութիւն (ութեան)

Բարեկամութիւն (ութեան)

Բարետոհմութիւն (ութեան)

Բնապատմութիւն (ութեան)

Գրակազմութիւն (ութեան)

Դժխեմութիւն (ութեան)

Դժխմութիւն (ութեան)

Դժոխակամութիւն (ութեան)

Voir tout